ԵՄ ներկայացուցիչը ողջունում է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների արտահանձնումը Հայաստան
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի կողմից ութ հայ զինծառայողների արտահանձնումը Հայաստան։
Նա այս մասին գրել է Twitter-ում:
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը: Կարևոր մարդասիրական ժեստ անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպումից հետո»,- Կլաարը:
Tert.am