Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ թեժ գծերով ստացվել է 93 զանգ, ամենաշատ հեռախոսազանգ ստացվել է Կենտրոն վարչական շրջանում` 27 զանգ։ Զանգերից ոմանք վերաբերվել են կոմունալկենցաղային հարցերի, որոնցից 29֊ը աղբահանության մասին, 22 զանգ` վերելակի, ինչպես նաեւ ջրագծի, կոյուղագծերի հետ կապված խնդիրներով են ահազանգել քաղաքացիները։

Հրաչյա Սարգսյանը բողոքեց Երևանի աղտոտվածությունից. «Քաղաքը չգիտեմ` ինչի, կեղտի մեջ կորում է...Մարդկային ուժն ավելի կարևոր է»։

Նա նաեւ հանձնարարեց` ներկայացնել առաջարկ 200 հավաքարարների աշխատատեղ ավելացնելու վերաբերյալ. այս պահին Երևանում 300 հավաքարար կա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն