Հայաստանի ծանրամարտի հերթական առաջնությունը կայացել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Հատկապես դիտարժան է ստացվել գերծանր քաշային ծանրորդների մրցությունը: Հայաստանի չեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը։ Նրան հաջորդել են Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Մյուս քաշային կարգերում ոսկե մեդալ են նվաճել Մացիկ Հակոբյանը (55 կգ),  Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել  Գասպարյանը (109 կգ):

A1plus.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն