Գերմանիայի կանցլերն Ուկրաինայի իրադրությունը կքննարկի Ֆրանսիայի եւ Լեհաստանի ղեկավարների հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 8-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Այդ մասին փետրվարի 7-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փետրվերի 8-ին կանցլերը հրավիրել Է նախագահներ Էմանուել Մակրոնին եւ Անջեյ Դուդային, հատկապես կքննարկվի Ուկրաինայի իրադրությունը»,- ասել Է նա:
Գերմանիան եւ նրա գործընկերները փորձում են Ուկրաիայի շուրջ իրադրությունը լուծել դիվանագիտական ուղիով, որպեսզի չհասնի մինչեւ պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am



















