Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, համագործակցելով «SOS Արևելքի քրիստոնյաներ» (SOS Chrétiens d’Orient) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնել է Մայր Աթոռի տպարանի սարքավորումների մասնակի արդիականացման ծրագիր՝ նվիրված տպարանի հիմնադրման 250-ամյակին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականից։ Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետևանքները մեղմելն է։ Տպարանի սարքավորումների արդիականացման գործընթացն ընթանալու է մի քանի փուլով, որի ավարտին նախատեսվում է վերազինել տպարանը՝ այն համալրելով թե՛ տպագրական և թե՛ կազմարարական անհրաժեշտ նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորոպես հայաստանյան գրասենյակի պատասխանատու պարոն Քորանթեն Քլերկին և աշխատակից Արամ Կայայանին ծրագրին ջանասիրաբար աջակցելու համար։

A1plus.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն