Թուրքական Զինուժը գնդակոծել է սիրիական Հասաքա նահանգի բնակավայրերից մեկը
Թուրքական Զինուժը և նրանց հետ համագործակցող սիրիական ընդդիմության զորամիավորումները կրակ են բացել Աբու-Ռասեյն բնակավայրի ուղղությամբ, որը գտնվում է Հասաքա նահանգի հյուսիսում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ հրետանային և ականանետային հարվածներ են հասցվել ինչպես բնակելի, այնպես էլ գյուղատնտեսական շրջանների ուղղությամբ: Նշվում է, որ մի քանի ընտանիքներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից՝ վախենալով առավել լայնամասշտաբ հարձակումից: Հարձակման թիրախում հայտնված շրջաններին նաև նյութական վնաս է հասցվել:
Վերջին ամիսներին Աբու-Ռասեյն շրջանը բազմիցս հայտնվել է թուրքական հրետանու թիրախում:
Tert.am



















