Հրեա գիտնականները ստեղծել են պարալիզացված մկների համար ողնուղեղի իմպլանտատ մարդկային բջիջներից։ Փոխպատվաստումից հետո կրծողները կարողացել են քայլել։ Սպասվում է, որ այս տեխնոլոգիայի կլինիկական փորձարկումները կսկսվեն երեք տարուց։ 

Դա կարող է տալ հնարավորություն անկողնուն գամված կամ անվասայլակին նստած մարդկանց կրկին քայլել եւ ոտքի կանգնել։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Ողնուղեղի իմպլանտատի «կառուցումը» սկսվում է որովայնի բիոպսիայից։ Վերցվում են ճարպային բջիջներ, հեռացնում են որոշակի նյութեր եւ հետո մնացած մասը վերածրագրավորումն են, վերադարձնելով այն վիճակին, որը հիշեցնում են էմբրիոնալ ցողունային բջիջներ։ 

Դրանից հետո արդեն իրականացվում է հատուկ պայմաններով ողնուղեղի աճի իմիտացիա։ Մկները ստացել են իմպլանտատներ, որոնք վերցված են եղել երեք մարդու բջիջներից։ Մարդկանց դեպքում հենց պացիենտներին է վերցվելու կենսանյութը, որից ստեղծվելու է իմպլանտատը։ 

Դա թույլ է տալու ռեգեներացնել հյուսվածքը առանց օտարացման վտանգի եւ իրականացնել փոխպատվաստում՝ առանց իմունիտետի ճնշման։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն