Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այս տարվա մայիսին կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գիտա-տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հասան Մանդալը։
Էրդողանը կմասնակցի մայիսի 26-29-ին Բաքվում կայանալիք աէրոտիեզերական արդյունաբերության Teknofest փառատոնի բացմանը։ Բացի այդ, տեղի կունենա Էրդողան-Ալիեւ հանդիպում։
Hraparak.am



















