Այսօրվա դատից մեծ սպասելիք չունեմ: Իսկ այստեղ գալ, մասնակցելը պետք է: Մարդիկ այսօր փակված են իրենց ճշտի համար, իրենց չընկրկելու, ծնկի չիջնելու պատճառով: Պինդ տղերք են ու չեն վախեցել, չեն կզել: Իրենք էլ պետք է զգան, որ մենակ չեն, մարդիկ կան, որ իրենց մեջքին են, գնահատում են իրենց կեցվածքը, իրենց խիզախությունը: Այս առումով եմ ես նաեւ կարեւոր համարում գալը։ Այս մասին քիչ առաջ Վերաքննիչի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։

Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել, քաղաքացիները եկել են աջակցություն հայտնելու Առուշանյանին։

«Մեր այն քաղաքացիները, որոնք միգուցե անտարբեր են այս պրոցեսների նկատմամբ, բավականաչափ խորությամբ չեն գիտակցում, թե ինչ վտանգներ է այս ամենն իր մեջ պարունակում, երեւի իրենք էլ այս ամենին ուշադրություն դարձնեն ու չհանդուրժեն այս լկտիությունը: Ուղղակի բոլոր չափերն ու սահմաններն անցել են։ Մի խոսքով՝ ընդհանուր դատարանից սպասելիքն արդարադատությունն է, բայց ասել, որ դրա հույսը կա եւ կոնկրետ այս դատավորից՝ չէ, որովհետեւ վերջին տարիների մեր դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորներն են, որ ունեն խիզախություն իրենց գործն անելու, արդարադատություն իրականացնելու, եւ ովքեր են, որ ենթարկվում են իշխանություններից ճնշումներին, ցանկություններին»,- ասաց Քոչարյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն