Եվրամիությունը դիմել է էներգակիրների հիմնական արտահանողներին, հասանելի գներով բավարար քանակությամբ վառելիքի մատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Ժոզեպ Բարելը։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական խաղը խաղալիս չի հրաժարվում Եվրոպա էներգակիրների մատակարարումից եւ չի օգտագործում այդ մատակարարումը որպես զենք՝ աշխարհում էներգակիրների գնաճի պայմաններում։

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ բանակցում է էներգակիրների հիմնական արտահանողների հետ, որպեսզի կարողանա ավելացնել Եվրոպա, այդ թվում՝ Ուկրաինա, վառելիքի մատակարարումները։ Բլինկենը ասել է, որ եթե բնական գազի առաջարկը ավելանա, շուկան ինքն իրեն կսկսի հարմարվել։

Ի դեպ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ռուսական «Գազպրոմը» հետաքրքրված չէ Եվրոպա գազի մատակարարման ծավալների ավելացմամբ, համարելով, որ դա տարօրինակ է բիզնեսի տեսակետից, քանի որ առկա է գնաճ եւ բացի այդ՝ պահանջարկը ռեկորդային բարձր մակարդակում է գտնվում։ Նա հավելել է, որ եվրոպական երկրները պետք է գազի նոր եւ հուսալի մատակարարներ գտնեն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն