Քննարկել են հակառուսական նոր սանկցիաներ սահմանելու հարցը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վաշինգտոնում ունեցած բանակցությունների ընթացքում անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանն ու այդ իրադրությամբ պայմանավորված՝ նոր հակառուսական սանկցիաների սահմանման հնարավորությունը։ Այս մասին երկու երկրների ղեկավարները հայտարարել են համատեղ ասուլիսի ժամանակ։
Շոլցը ասել է, որ եթե ուկրաինական ռեգիոնում իրադրությունը ապակայունանա, ապա սանկցիաները կլինեն համընդհանուր եւ շատ խիստ։ Այդ ամենով հանդերձ, գերմանական կանցլերը ասել է, որ պետք է օգտագործել դիվանագիտական հնարավորությունները։ Բանակցությունները Ռուսաստանի հետ, արդեն լավ նշան են նրա համար։ Բայդենն էլ իր հերթին է հայտարարել, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուսական սպառնալիքի զսպումը։
Hraparak.am



















