Այս իշխանության միջոցով դատական իշխանությունը պարզապես դարձել է քաղաքական բանտարկյալ։ Այսօր Առուշ Առուշանյանի դատն է ու դատավոր Ռուբեն Մխիթարյանի ձեռքում է մի շատ առանցքային ու կարևոր որոշում։ Մենք գիտենք, թե նա նախկինում ինչ որոշումներ է կայացրել, իսկ հիմա մենք կիմանանք, թե ի վերջո նա ունի վճռականություն, թե ոչ։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։

Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել, քաղաքացիները եկել են աջակցություն հայտնելու Առուշանյանին։

«Ուղղակի ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանը քաղաքական բանտարկյալ է։ Ընտրված քաղաքապետը միանշանակ պիտի ծառայի իր համայնքին ու այնպես պիտի լինի, որ Հայաստանը չունենա հավելյալ քաղաքական բանտարկյալներ», - հավելեց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն