Եվրոպայի անվտանգության հետ կապված նոր լուծումները կարող են լինել նորարարական․ Էմանուել Մակրոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան դեռ ունի հնարավորություն բոլոր հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Նա հավելել է, որ հարկավոր են նոր մեխանիզմներ՝ Եվրոպայում կայունության ապահովման համար, սակայն դա չի կարելի անել եղած պայմանավորվածությունները վերանայելով։ Նա հնարավոր է համարել այն, որ Եվրոպայի անվտանգության հետ կապված նոր լուծումները կարող են լինել նորարարական։
Նա նաեւ կարծում է, որ առաջիկա օրերը լինելու են վճռական՝ Ուկրաինայի հարցում իրավիճակի դե-էսկալացման հարցում։ Ֆրանսիայի նախագահը նաեւ նկատել է, որ Մոսկվան եւ Բրյուսելը միասին պետք է աշխատեն անվտանգության երաշխիքների շուրջ։ «Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարողացել են շոշափել այնպիսի պահեր, որտեղ Ուկրաինայի հարցում մեր մոտեցումները նման են»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Hraparak.am



















