Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթիվը կհայտարարվի մոտ օրերս: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քալընը ասել է թուրքական A haber հեռուստաընկերության եթերում: 

«Մեր նախագահի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման վերաբերյալ կարևոր նշանակություն ունի։ Ուկրաինան դրան դրական է նայում, եթե Ռուսաստանը նույնպես դրական պատասխան տա, ապա հանդիպումը կկայանա։ Պարոն Պուտինը կայցելի Թուրքիա, ժամկետը հայտնի կդառնա մոտ օրերս»,- ասել է Քալընը։ 

Ըստ Քալընի, Թուրքիան «միակ երկիրն է», որը կարող է դեր խաղալ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում։

Նա նաև նշել է, որ Պուտինն ու Էրդողանը լավ և վստահելի հարաբերություններ են զարգացրել վերջին յոթ-ութ տարիների ընթացքում։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն