Երևանի ավագանու նիստում Լուսինե Գևորգյանն ընտրվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային  և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ավագանու 48 անդամներից 46-ը կողմ քվեարկեցին, 0 դեմ, 0 ձեռնպահ։

ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեակալի պաշտոնում 49 կողմ ձայնով ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետը հայտնել էր, որ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը դադարեցրել էր հանձնաժողովի նախագահի լիազորությունները և դուրս է եկել այդ հանձնաժողովի կազմից։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Գևորգյանն էլ իր դիմումի համաձայն դադարեցրել էր նախագահի տեղակալի լիազորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն