«Ընդդիմության ասօրվա օրակարգը քաղաքական հայտարարություններով իրավիճակը թեժ պահելն է, սակայն ակտիվ գործողություններ չկան, հավանաբար արտաքին ազդակների են սպասում»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Ըստ քաղաքագետի` եթե այսօր տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա թե խորհրդարանական ընդդիմությունը, թե իշխանություններն անհամեմատ ավելի քիչ ձայներ կհավաքեն: 

«Ընդդիմությունը հավանաբար արտաքին ազդակների է սպասում, որին կարող են հաջորդել փողոցային ընդվզումները, սակայն այսօր այդպիսի շանս դեռեւս չկա: Հայաստանի ներքաղաքական զարգացումները կախված են արտաքին զարգացումներից: Դրանք են` խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հայ-թուրքական հարաբերությունները եւ այլն»:

Քաղաքագետի պնդմամբ` հանրության շրջանում հուսահատությունն ամեն օր ավելի է մեծանում, դրանից էլ ծնվում է օրեցօր մեծացող արտագաղթը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն