Կրեմլից հայտնել են, թե երբ ռուսական զորքերը կհեռանան Բելառուսից
Ռուսական զորքերը Բելառուսից կհեռանան զորավարժությունների ավարտից հետո եւ որեւէ խոսք լինել չի կարող այն մասին, որ նրանք կարող են մնալ Բելառուսում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ ոք երբեք չի ասել, որ ռուսական զորքերը մնալու են Բելառուսում։ Այդ մասին երբեք խոսք չի գնացել»,- ասել է Պեսկովը, հավելելով, որ խոսքը դաշնակցային զորավարժությունների մասին է եւ բնականաբար ենթադրվում է, որ դրանց ավարտից հետո ռուսական զորքերը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրերը։
Hraparak.am



















