Baykar ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում ԱԹՍ-ների արտադրություն սկսել
Baykar ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսել։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին երկուշաբթի AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը: Նա նշել է Ադրբեջանում կատարվելիք աշխատանքների նպատակները։
«Ադրբեջանի համապատասխան կառույցները հետաքրքրվում են «Akıncı» ԱԹՍ-ով։ Baykar ընկերությունը ցանկանում է Ադրբեջանում այդ տեխնոլոգիայի զարգացման համար աշխատանքներ սկսել։ Baykar ընկերության տեխնիկական տնօրենը հայտնել է, որ Ադրբեջանում արտադրության աշխատանքի մեջ կներգրավվեն նաև ադրբեջանցիներ։
Armeniatoday.news



















