Լավ կլինի Լուկաշենկոն մի հատ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ խոզանոց է հիշեցնում․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյաննները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում ՌԴ իշխանություններին և պետականությանը։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին արված հայտարարությանը։
«Հայաստանը գնալու տեղ չունի։ Դուք ի՞նչ է, մտածում եք, թե նրանք ինչ որ մեկին պե՞տք են։ Դա նրանք տեսան»,–ասել է Լուկաշենկոն։
Հովիկ Աղազարյանը շարունակելով թեման նշեց․ «Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ մի հատ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»։
Իշխանական խմբակցությունից Լուկաշենկոյի ասածին անդրադարձավ նաև Վահագն Ալեքսանյանը։ «Հայաստանը մեզ է պետք, պարո՛ն Լուկաշենկո, Դուք լավ կանեք ձեր երկրի մասին մտածեք»,–ասաց նա։
Tert.am