Գյուղացին իր պրոբլեմների հետ մենակ է մնացել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է, մարդկանց սեփական միջոցները չեն հերիքում, իսկ վարկունակությունը բավարար չէ վարկ վերցնելու համար, շատերը վար ու ցան չեն անելու, դաշտերը կմնան ամայի»,–ասաց նա և նշեց, որ սուբսիդավորման հարցը հենց հիմա պետք է լուծվի, պարարտանյութ կարող է չլինել, իսկ վաղը ուշ կլինի։

«Եթե առաջիկա օրերին հրատապ քայլեր չձեռնարկենք, վաղը կարտոֆիլի և կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու։ Հասկացե՛ք վերջապես, թանկ պարարտանյութը, սերմացուն և վառելիքը նշանակում են թանկ և քիչ հաց, միրգ, բանջարեղեն և մսամթերք։ Մսամթերքի թանկացումը չի կարող թանկացումների շղթայական ռեակցիա չառաջացնել  և երբ գների աճը վաղը դուրս գա վերահսկողությունից չփորձեք ձեր ձախողումը բարդել քովիդի, արտաքին շուկայի և գլոբալ տաքացման վրա»,–ասաց նա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն