Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը, այդ թվում՝ հայ-թուրքական երկխոսությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականը՝ ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն