Երեկվանից փոթորկված է ֆեյսահայաստանը, Լուկաշենկոն հերթական հակահայ լուտանքն է շաղ տվել չակերտավոր հայամետ Սոխակյանի ( Սոլովյով) հետ զրիցում։ 

Զարմացել ենք, վրդովվել ու նեղվել բայց հարգելիներս ումից ենք նեղանում կալաշնիկովը ձեռքին սեփական ժողովրդի դեմ դուրս եկած ինչ որ մուժիկի խոսքերի՞ց Իլհամից մի երկու տանկեր նավթ ողորմացող բեղլուի՞ց, երկու կոպեկի դիմաց սեփական երկրը մեծ եղբորը ( Պուտինին ) մատաղ անող սալդաֆոնի՞ց։ 

Պատմություն չունեցող երկրի ինքնահռչակ լիդերը քաղաքակրթության լուսանցքներում ծվարած իր իզգոյ երկրով հանդերձ (խոսքերս բոլորովին աղերս չունեն Բելոռուս ժողովրդի հետ, որոնք սլավոնական ժողովրդի լավագույն հատվածն են) որևե ազգի կամ երկրի պիտակավորելու բարոյական իրավունք չունի, մանավանդ երբ Սոխակյան-Սոլովյովը նրան կոչում է Եվրոպայի վերջին դիկտատոր և վերջինս ինքնագոհ ժպիտով հաստատում է այդ տիտղոսը, մի խոսքով Հայաստանը ոչ մի տեղ չի գնալու, Հայաստանը պետք է Հայերին և հուսամ որ մեր երկրից վերջապես ուշ կամ շուտ կհեռանա հայտնի սապոգը, մանավանդ որ Ուկրաինական զարգացումները ցույց են տալիս որ այդ նույն սապոգը հեռանում է նաև այդ երկրից, իսկ ինչ վերաբերվում է Բելոռուսին ապա այդ երկիրը դեռ երկար ժամանակ վայելելու է հայտնի սապոգի հայտնի բուրմունքը, Աստված աշխարհի ամենահին կոշիկի հայրենիք Հայաստանը կարոտ պահի երկարաճիտք այդ կոշիկից։

Գագիկ Մկրտչյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն