Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, դու այս ի՞նչ արեցիր։

Մարդիկ միշտ տպավորվում են իրերի արտաքին փայլից։

«Ղեկավարն էլ ժամանակ առ ժամանակ պետք է ժողովրդին զբաղեցնի և շեղի տոնախմբություններով և հանդիսություններով»։

Նիկոլո Մաքիավելի

Մարդիկ սիրում են այն ամենը, ինչը տպավորիչ է, շքեղ ու առասպելական։ Դիպիր նրանց հույզերին և նրանք ամբոխներով կհավաքվեն քո ներկայացմանը։

Տեսողական պատկերը զանգվածների սրտերին հասնելու ամենաարագ ուղին է։ Դու և քո թիմը սիրում եք արյունահեղություն։ Ուրախանում եք, երբ մեծ բազմություններով են կոտորվում, միայն նրանց մեջ ձեր հարազատներից ու մերձավորներից չլինեն։

Դուք թաքցնում եք ձեր ուրախությունը, կեղծ հառաչում, ծնկի իջնում և կեղծ կարեկցական խոսքեր ասում ձեր սրտինը թաքցնելու համար։

Դու Հուլիոս Կեսարը չես, որ, դրամատիզմ հաղորդելով քո կերպարին, փորձես շահել ժողովրդի ու ամբոխի խղճմտանքը և վերընտրվես որպես ժողովրդի ընտրյալ։

Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն։

Սյունյաց հոգևոր թեմի ատեապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ

Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ