Լույս փետրվարի 9-ն իսրայելացի զինվորականները ռադարներ և զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում՝ ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում:

Այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված զենիթային հրթիռը պայթել է (Իսրայելի տարածքի) օդում, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել զենիթային կայանքներին Սիրիայում: Թիրախների թվում են սիրիական ռադարը և զենիթային մարտկոցները, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ:

Զինվորականների հայտարարության համաձայն՝ «(զենիթային հրթիռի) կալանում չի կատարվել»:

«Բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելի օդային տարածությունը և անվտանգությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում:

Ինչպես փետրվարի 9-ին հայտնել է SANA գործակալությունը, առնվազն մեկ սիրիացի զինծառայող է զոհվել և ևս հինգը՝ վիրավորվել Դամասկոսի վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով: Գործակալության տվյալներով՝ ի պատասխան գրոհի Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել օդային թիրախների վրա մայրաքաղաքի երկնքում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն