Ռուս խաղաղապահները պարեկել են ԼՂ Ասկերանի շրջանում սահմանազատման գծի երկանքով. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները, շարժական պարեկային խմբերի կազմում, ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման և հողային դժվարանցանելի ճանապարհներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կողմերի միջև սահմանազատման գծով պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին և Ասկերանի բնակիչների շրջանում հարցում անցկացրել։
«Ամեն օր խաղաղապահ զորակազմի զինծառայողները դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում սահմանազատման գծի երկայնքով։ Մենք հսկողություն ենք իրականացնում անվտանգության ապահովման շրջանակներում, ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ՝ բացահայտելու խաղաղապահ համաձայնագրերի խախտումները»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Լեխանովը։
Ամեն օր ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջանների տարբեր երթուղիներով, ինչպես նաև Լաչինի միջանցքով։
Tert.am