«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում «Ինտերին» 2-0 հաշվով պարտվելուց հետո շնորհակալություն է հայտնել Միլանում ջերմ ընդունելության համար։

Սա պորտուգալացի մասնագետի առաջին վերադարձն էր «Սան Սիրո» որպես մրցակից այն բանից հետո, երբ նա 2010 թվականին «Ինտերի» հետ նվաճեց թրեբլը: Երկրպագուները Մոուրինյուին դիմավորել են ծափերով ու պաստառներով՝ ողջունելով նրան «տանը»։

«Ինչպես ինձ դիմավորեցին, ինչպես պարոն Ժանգը, պարոն Մարոտտան, Խավիեր Զանետին ինձ հրաշալի նվեր մատուցեցին, դա շատ զգացմունքային է: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրանց: Իմ կապը «Ինտերի» հետ հավերժ է, չեմ թաքցնի դա։

Այնուամենայնիվ, ես եկել եմ այստեղ հաղթելու «Ռոմայի» հետ, հաղթելու հանուն նրանց երկրպագուների։ Մենք չկարողացանք հաղթել հանդիպումը, բայց եթե բացառեք առաջին 5 րոպեները, ապա կասեմ, որ «Ռոման» շատ լավ հանդիպում անցկացրեց շատ ուժեղ «Ինտերի» հետ։ Առաջին խաղակեսում երկու լավ հնարավորություն ունեցանք, իսկ ընդմիջումից հետո ամեն րոպե խաղն ավելի ու ավելի էր մեր ձեռքում։ Մենք վերահսկում էինք իրավիճակը, լավ ճնշում էինք գործադրում, խլում էինք գնդակը։

Ակնհայտորեն, երկրորդ գոլը փոխեց հանդիպման ընթացքն ու փոխեց նաև մրցավարին։ Կարծում եմ, որ նա հիանալի էր մրցավարական աշխատանքի առումով մինչև երկրորդ գոլը, իսկ դրանից հետո սկսվեց մի այլ խաղ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն