Եվրոպայում պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է․ ԵԱՀԿ
ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն հայտարարել է, որ լայնածավալ պատերազմի հավանականությունը Եվրոպայում վերջին երեսուն տարիների համար գտնվում է ամենաբարձր մակարդակում։
«Մենք գտնվում ենք ծայրահեղ կետում, եթե խոսում ենք եվրոպական անվտանգության եւ գլոբալ անվտանգության մասին։ Այժմ Եվրոպայում լուրջ պատերազմի համավանականությունը վերջին երեսուն տարիների համար գտնվում է ամենաբարձր մակարդակում»,- ասել է Ռաուն։
Նա հավելել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության սրացումը նշանակում է ոչ միայն մարդկային ողբերգություն եւ տառապանքներ, այլ նաեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական հետեւանքներ։
Hraparak.am



















