Կարծում եմ՝ դատարանը որեւէ հիմք չուներ, որպեսզի մեր միջնորդությունը մերժեր։ Եթե գրավը չի կիրառվում Առուշանյանի նկատմամբ, ապա ո՞ւմ նկատմամբ է կիրառվում։ 25 տարեկանից համայնք է ղեկավարել, ճանաչվել է Հայաստանի լավագույն համայնքապետ, երբ հայրենիքը խնդիր է ունեցել, եկել ու սատար է կանգնել։ Գնացեք ու հարցրեք՝ ո՞վ էր ապահովում Ստեփանակերտի հացը, ի՞նչ միջոցներով, կա՞ պետական աջակցություն, բացի Առուշանյանից։ Իրենք վախենում են Առուշանյանի տեսակից։ Եթե մտածում են՝ Առուշանյանին այս ճանապարհով կարող են կոտրել, պարապ գործով են զբաղված։ Առուշ Առուշանյանը չկոտրվող տեսակ է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։

Առուշ Առուշանյանը, հիշեցնենք,կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։

«Առուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- հավելեց Մելքոնյանը։

Հիշեցնենք նաեւ, որ Գորիսի համայնքապետի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել էին 80 միլիոն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն