ՌԴ ԳՇ պետը համատեղ զորավարժությունների մեկնարկի նախօրեին ժամանել է Բելառուս
Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը չորեքշաբթի ժամանել է Բելառուս, որտեղ փետրվարի 10-ին կմեկնարկեն երկու երկրների համատեղ զորավարժությունները, գրում է interfax.ru-ն։
«Այս զորավարժությունը զորքերի ստուգման վերջին փուլն է: Զորքերի ստուգումը սկսվել է այս տարվա հունվարին՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության նախագահների որոշման», - հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Փետրվարի 3-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Բելառուս։
Ռուսաստանը և Բելառուսը ստուգում են Միութենական պետության արձագանքման ուժերը. Մինչև փետրվարի 9-ը երկու երկրների զինվորականները զորավարժությունների շրջանակներում պետք է ավարտեին վերադասավորումը և ստեղծեին զորքերի խմբավորումներ։ «Միութենական վճռականություն 2022» համատեղ զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-ից 20-ը։
Tert.am