Ուկրաինայի Պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Ինքնազգացողությունս նորմալ է, ես գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ, բայց աշխատանքային ռեժիմում։ Պանդեմիայի մոտ երկու տարիների ընթացքում, շնորհիվ ժամանակակից կապի միջոցների աշխատանքը հնարավոր է իրականացնել առանց ընդհատումների»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Նա նաեւ ասել է, որ շնորհիվ պատվաստման նոր շտամի հիվանդացության ընթացքը ավելի դյուրին է, քան առաջին ալիքի ժամանակ։
Hraparak.am



















