Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ որևէ դատավոր, որ իշխանության սրտի ուզած որոշումն է կայացրել, նրա նկատմամբ չի իրականացվում այն գործողությունը, որն իրականացվում է ընդդիմության նկատմամբ արդարադություն իրականացրած ու նրանց կալանքները վերացրած դատավորների նկատմամբ: Նա առաջարկեց նախագիծը հանել օրակարգից, քննարկումներ անել ու մասնագիտական հիմնավորումներ բերել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն է եղել, որ երկու երրրոդի նախատեսումը կարող է հանգեցնել շատ դեպքերում արդարացումների: «Ի՞նչ է նշանակում, որ այս կամ այն դատավորին կենթարկեն պատասխաավության, ոչ, քրեական հետապդնում սկսելու համար անհրաժեշտ է, որ լինի քրգործ, գլխավոր դատախազը ներկայացնի հիմնավորումներ: Մի ստեղծեք տպավորություն, որ դա ճնշում է դատական իշխանության նկատմամբ», - հայտարարեց Վարդանյանը:

Yerevan.Today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն