«Ադրբեջանի կողմից 8 հայ զինվորների ազատ արձակումը և ֆրանսիական կառավարական ինքնաթիռով նրանց Երևան տեղափոխումը փետրվարի 7-ին լավ նորություն էր»:

Այս մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսի հայտարարության մեջ, որը տարածել է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Դիվանագետը նշել է, որ նման բարի կամքի ժեստերի շնորհիվ երկու կողմից էլ հնարավոր կլինի խաղաղության հասնել: «Այդ ժեստը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի նախաձեռնած երկխոսության, դիվանագիտության և ապաէսկալացման ջանքերի արդյունքն է»,- նշվում է հայտարարության մեջ:

Գրոսն ընդգծել է, որ Ֆրանսիան բարձր է գնահատում Ադրբեջանի այդ ժեստը։

«Մի խումբ հայ զինվորների ազատ արձակումը ժամանակին և անհրաժեշտ էր, քանի որ պատերազմից հետկոնֆլիկտային իրավիճակի և խաղաղ բանակցությունների անցումը կարևոր են սահմանային լարվածության նվազեցման, սահմանների սահմանագծման և սահմանազատման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապի ուղիների բացման համար։ Խաղաղ գործընթացին անցնելը կհանգեցնի հումանիտար ոլորտում հետագա առաջընթացին»,- նշել է դեսպանը:

Ֆրանսիացի դիվանագետն ընդգծել է, որ ժամանակն է հրաժարվել ազգայնական հռետորաբանությունից և պատմական վեճերից:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն