ՆԱՏՕ-ի կողմից ռազմական ակտիվության ավելացումը ՀԱՊԿ սահմանակից տարածքներում ոչ միայն ստեղծում է սպառնալիքներ Բելառուսի եւ Ռուսաստանի մասով, այլ նաեւ բացասաբար է ազդում ողջ կազմակերպության պատասխանատվության տարածքում անվտանգության ապահովման վրա։

Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում․ ՀԱՊԿ փորձառությունն ու հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ։

ТАСС-ի փոխանցմամբ, Զասը ասել է․ «ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի արեւմտյան սահմաններում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի զորախմբերի կտրուկ ավելացում եւ դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացում։ Նման ռազմական ակտիվությունը ըստ էության հանգեցնում է ողջ ռեգիոնի ռազմակալմանը։ Դա ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլ նաեւ բացասաբար է ազդում անվտանգության ապահովմանը մեր ողջ կազմակերպության պատասխանատվության գոտում, ողջ ՀԱՊԿ-ի համար»։

Զասը նաեւ ասել է, որ ճգնաժամային իրավիճակների հետ կապված աշխատանքային խումբը ստեղծվել է ՀԱՊԿ շրջանակում՝ Ղազախստանում իրականացված խաղաղարար գործողությունից հետո։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն