Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը շնորհակալությու հայտնեց Աղվան Վարդանյանին  նախագծի համար․

Նախագծով որևէ կերպ կարգավորվո՞ւմ է, որ դրոշ օգտագործողները դրոշը հավուր պատշաճի օգտագործեն, օրինակ մենք տեսնում ենք, որ ինչ-որ հիմնարկությունների վրա կախված է ՀՀ դրոշը՝ մաշված, ճղված, որևէ կարգավորում կա՞ այդ մասով։ Այս հարցը Վարդանյանին հարց ուղղեց Հրաչյա Հակոբյանը

«Մենք ունենք գործող օրենք, որը ենթադրում է պատասխանատվություն կանոնները խախտելու համար, բայց միայն այդքանը, գործող օրենքը որևէ պատասխանատվություն  գրեթե չի նախատեսել, հենց այս փաթեթով լուծվում է այս հարցը, որովհետև շատ ավելի լավ է դրոշը կախված չլինի, քան կախված լինի պատառոտված և գունազրկված»,- ի պատասխան նշեց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Yerevan.Today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն