«Մեր դրոշը նաև բարձր են պահում,  միջազգային հանրությունը դրա մասին իմանում և տեսնում է  մեր լավագույն մարզիկների կողմից, բայց  վերջերս  տեղեկացա  մտահոգության, բողոքի մասին։   2019 թվականից Հայաստանի 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ պարգև էր տրամադրվում, որը շատ մեծ ոգևորություն էր առաջացրել մարզաշխարհում, բայց նախորդ տարի այն զգալիորոն պակաս է տրվել ․ ի՞նչ է փոխվել, որ 2021 թվականին 5 մլն դրամի փոխարեն Հայաստանի լավագույն 10 մարզիկներին կառավարությունը վճարել է 3.9 մլն դրամ, փող չկա՞, թե՞ վերաբերմունքն է փոխվել 10 լավագույն մարզիկների նկատմամբ»,- ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին խորհրդարանում  նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը նշեց, որ պատգամավորի թույլտվությամբ իր հարցը կփոխանցի մյուս փոխնախարարին՝ Կարեն Գիլոյանին։

Արձագանքելով  փոխնախարարին Թադևոս Ավետիսյանը նշեց․

«Մարզիկների և մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչների դժգոհությունն այն մասին է, որ ձեր նախարարությունը պատշաճ կերպով չի արձագանքում այս հարցին, պարզաբանում չի տալիս»,- արձագանքեց Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ դա կարևոր խնդիր է և վերաբերում է բազմաթիվ մարդկանց, որոնք ՀՀ դրոշը բարձրացնում են միջազգային ասպարեզներում և պատիվ են բերում ՀՀ-ին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Yerevan.Today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն