Սիրիայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինվոր, վիրավորվել՝ հինգը. հայտնում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարձակվել է սիրիական ՀՕՊ համակարգերի վրա՝ ի պատասխան Սիրիայի կողմից զենիթահրթիռային հարձակման։

Հայտարարության համաձայն՝ ժամը 00.56-ին Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավարևելյան օդային տարածքից, սիրիական հակաօդային պաշտպանությանը հաջողվել է մի քանի հրթիռ խոցել։ Ժամը 1.10-ին տեղի է ունեցել երկրորդ գրոհը։

Yerkir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն