ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված  քրեական գործի հետ կապված մամուլի ասուլիս է հրավիրել, որի օրակարգում փորձագիտական բացահայտումներն են։ Խոսքը 2019 թվականին Հայրապետյանի տուն ներխուժելու, ըստ մեղադրանքի` ֆեդերացիայի նախագահի կարգավիճակում նրա գործունեության արդյունքում շինաշխատանքների մեջ թույլ տրված մի քանի հարյուր միլիոնի չարաշահումների հիմքով հարուցված քրգործի մասին է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) համար շինարարություն իրականացրած «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ընկերությունը պատկանել է ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու ըստ մեղադրանքի 562 մլն դրամի չարաշահումներ են եղել։

«Ես ուզում եմ հայտարարել, որ հենց երեկ մեզ ներկայացվել է փորձագետի եզրակացությունը։ Գործի հարուցումից միայն երկու տարի հետ, պատկերացնու՞մ եք։ Այս փաստաթուղթը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, որտեղ հաստատվել ու արձանագրվել է, որ այս երկու տարվա գործողությունները, որոնք կատարվել են գործով անցնող մարդկանց նկատմամբ, այդ թվում և Ռուբեն Հայրապետյանի, ամբողջությամբ քարուքանդ են եղել։ Փորձագետները սևով սպիտակի վրա շատ հստակ արձանագրել են, որ այս պահի դրությամբ ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանին պատկանող կահույքի ընկերությանը դեռևս պիտի վճարի 84 միլիոնից ավել դրամ։ Պատկերացնում եք, մեղադրում ենք 562 մլն դրամ չարաշահման մեջ այն դեպքում, երբ դեռ ՀՖՖ-ն պարտք է մնացել։ Ավելի պարզ ասեմ, որ հասկանալի լինի։ Ոչ միայն գործը «ջրվել է» , այլ ավելին՝ Հայրապետյանին 84 մլն դրամ պարտք են մնացել։ Սա փաստ է, սա արձանագրված է հենց հիմա իմ ձեռքում գտնվող փաստաթղթում»,- ասաց Մակինյանը։



Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն