Կայացրել եմ որոշում աշխատողներին պարապուրդի ուղարկելու մասին
Հարգելի՛ բնակիչներ,
Հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը, նախադպրոցական հաստատություններ երեխաների հաճախելիության ցածր ցուցանիշները՝ կայացրել եմ որոշում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները դադարեցնելու և աշխատողներին պարապուրդի ուղարկելու մասին:
Որոշման մեջ ի մասնավորի նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռ. Աթանեսյանի զեկուցագիրը /մտից մատյան՝ 07.02.2022թ. N39/ մանկապարտեզ հաճախող երեխաների բացակայությունների թվի վերաբերյալ, կապված գրիպի համաճարակի տարածման հետ. որոշում եմ՝
1. ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ների գործունեությունը 2022 թվականի փետրվարի 9-ից անորոշ ժամկետով դադարեցնել:
2․ Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։
3. Մանկապարտեզի աշխատակիցներին վճարել պարապուրդի համար /յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը/:
4․ Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել»։
Դավիթ Համբարձումյան
Hraparak.am