Իրանի նախագահի ընտրությունների ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, բայց նախագահի բոլոր թեկնածուներն, ինչպես նաև ներկա նախագահ Հասան Ռոհանին Իբրահիմ Ռաիսիին շնորհավորել են հաղթանակի առիթով: Վերջին տեղեկությունների համաձայն, նա ստացել է 17,8 միլիոն ձայն, 28,6 միլիոնից՝ ընտրողների 62 տոկոսից ավելին:

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆը ելույթ ունենալով Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական համաժողովում, նշել է.« Ես Ռաիսիի հետ աշխատել եմ 30 տարի, լավ գիտեմ նրան, նա պարկեշտ ու խոհեմ մարդ է։ Նա կկարողանա կառավարել երկիրը, և ես կարծում եմ, որ կոնսենսուսի վրա հիմնված Իրանի արտաքին քաղաքականությունը, կպահպանվի»:

Նախագահի պաշատոնի համար Իբրահիմ Ռաիսիի հետ պայքարում էր ևս 3 թեկնածու: Իրանի նախագահը, որն իր նշանակությամբ երկրորդն է երկրի գերագույն առաջնորդից հետո, ընտրվում է չորս տարով համընդհանուր գաղտնի ուղղակի քվեարկությամբ և չի կարող իր պաշտոնում գտնվել անընդմեջ երկու ժամկետից ավելի: Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների առնվազն 50 տոկոսը ՝ գումարած մեկ ձայն քվեարկածների ընդհանուր թվից:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն