Բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը․ Մոլդովայի ԱԳ նախարար
Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Մոլդովան մտադիր է մի քանի փորձագետներ ուղարկել տարածքների ականազերծման համար։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի ԱԳ նախարար Նիկոլայ Պոպեսկուն՝ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Նախարար Պոպեսկուն նաեւ ասել է, որ իր երկիրը մտադիր է խորացնել տնտեսական գործակցությունը Ադրբեջանի հետ։
Ի դեպ, Մոլդովայում գործում է 130 ընկերություն, որոնք աշխատում են ադրբեջանական կապիտալով։
Hraparak.am



















