Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ մինչեւ Հայաստանի սահման երկաթուղու կառուցումը մտադիր է ավարտել 2023 թվականին։ Այս մասին նախարար Բայրամովը հայտարարել է Մոլդովայի ԱԳ նախարար Նիկա Պոպեսկուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Ըստ Բայրամովի, Ադրբեջանը ստանձնել է 110 կմ երկարության երկաթգծի վերականգման պարտավորություն։ Մինչեւ հիմա կատարված է շինարարական աշխատանքների 24 տոկոսը։

Սպասվում է, որ դրանք կավարտվեն 2023 թվականին։ Ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը այս պահին կատարված է 27 տոկոսով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն