Ռուսաստանից պաշտոնական դեմքեր չեն մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին ավելի շատ ձևափոխվել է «տրանսատլանտյան համաժողովի»՝ կորցնելով ներառականությունն ու օբյեկտիվությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այս տարի մասնակցել համաժողովին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն