ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի՝ Միութենական պետությանը միանալու մասին:

«Նման հատված այնտեղ (հարցազրույցում՝ խմբ.) չկա: Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է տնտեսության, անվատնգության և այլ ոլորտներում հավանական ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին: Հենց Բելառուսի նախագահի ձևակերպումը, տեսլականը, քաղաքականությունն այդ իրավիճակում ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է»,- ընդգծել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ հավելելով, որ Լուկաշենկոն նման բան չի ասել:

Վերջինս հավելել է, որ Միութենական պետությունը փակ կառույց չէ և չիբացառում այլ անդամ երկրների միացումը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն