Եվրոպական Միությունը պատրաստ է ԵԱՀԿ շրջանակում շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի ապաէսկալացման համար:

Նման պատասխան են պատրաստել ԵՄ-ում՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ստորագրությամբ: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր տիրապետության տակ հայտնված փաստաթղթի սևագրին:

Նամակում նշվում է, որ ԵՄ-ն նախկինի պես լրջորեն մտահոգված է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակով:

«Ապաէսկալացման կոչ ենք անում Ռուսաստանին, ինչպես նաև հետ կանգնելու Ուկրաինայում, դրա շուրջ և Բելառուսում ռազմական հզորության զարգացումից»,- պարբերականը մեջբերում է փաստաթղթից:

ԵԱՀԿ շրջանակում բանակցություններն անվանել են շահագրգիռ կողմերի խնդիրների լուծման համապատասխան ձևաչափ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն