ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը։

Դրա մասին են երազել Վեհիբ փաշան, Կարաբեքիրը, Դեմիրելը….

Ո՞վ կպատկերացներ, որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ում կգովաբանի այդ պանթուրքիստական նախագիծը։

Ու դա ամբողջը չէ. նա հանձնարարական է տվել աշխատանքային խումբ ձեւավորել, որը կզբաղվի այդ թուրքական երկաթուղու կառուցմամբ։

Բարի գալուստ էրմենիստա՞ն…

Հ.Գ. Ի՞նչ «հայկական խաչմերուկ»։ Դա ոտքից գլուխ «թուրքական խաչմերուկ» է»։

Yerevan.Today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն