Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիայի կարելի է հասնել, եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն համատեղ զորավարժությունները ու դուրս բերեն Կիևին ավելի վաղ մատակարարված զենքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի հասնելը, որի մասին այդքան շատ են խոսում և գրում են մեր արևմտյան գործընկերները, կարելի է շատ արագ։ Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինային սպառազինության մատակարարումները, նրա տարածքից հետ բերել արևմտյան ռազմական խորհրդականներին, հրահանգիչներին, դադարեցնել ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժությունները, ինչպես նաև դուրս բերել Կիևին ավելի վաղ մատակարարված բոլոր օտարերկրյա սպառազինություններն ուկրաինական տարածքի սահմաններից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա մարտի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություններ է մտցրել երկու օրենքում ՝ հրաժարվելով պետության արտադաշինքային կարգավիճակից: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները ՝ ամրագրելով երկրի քաղաքականությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Ուկրաինան դարձել է վեցերորդ պետությունը, որը ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ է ստացել ընդլայնված հնարավորություններով։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն