Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ՝ բնակչության պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Եթե նման իրավիճակ ստեղծվի, այդպիսի սկզբունք կներդվի: Փառք Աստծո, այդպիսի անհրաժեշտություն չկա»,-ասել է Լուկաշենկան «Բելտա»-ին:
Նա հայտնել է նաև, որ փորձարկվող բելառուսական պատվաստանյութը հասանելի կլինի հաջորդ տարի: «Մենք հաջորդ տարի կստեղծենք մեր պատվաստանյութը, արդեն փորձարկում ենք»,-ասել է Բելառուսի նախագահը: