Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում, ապատեղեկատվություն է. իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Tert.am