Ղազախստանի ոստիկանությունը 792 մարդու է կալանավորել երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո
Ղազախստանի իրավապահ մարմինները 792 մարդու են կանավորել, որոնք կասկածվում են երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ կողոպուտների և այլ հանցագործությունների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում:
Նրա խոսքով՝ ներքին գերծերի մարմիններում ներկա պահին ավելի քան 2500 գործ է վարույթի մեջ գտնվում, որոնց մեծամասնությունը կողոպուտի և թալանի մասին է:
Հանցագործությունների համար կասկածման մեղադրանքով մեկսուսարանում ժամանակավորապես գտնվում է 893 մարդ, որոնցից 792-ը կալանավորված են:
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային ցույցեր էին տեղի ունեցել 2022 թվականի հունվարին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ էին արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել էին այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն էին հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։
Tert.am



















