Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ իր երկիրը ունի իրավունք դիմելու ՆԱՏՕ-ին անդամակցության համար։ Հյուսիս-Ատլանտյան դաշինքին անդամակցության դիմում կարվի, ելնելով իրավիճակից, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

Այդուհանդերձ, ինչպես Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն է իր հերթին հայտարարել, առաջիկա ժամանակներս նման դիմումով հանդես գալը հնարավոր չի համարվում։ Նա նկատել է, որ Հելսինկին մտադիր չէ փոխել միջազգային քաղաքականության ոլորտում իր որդեգրած գիծը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն